Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ցույց տված «գորշ գայլերի» ժեստը նացիստական Zig heil-ի Հայ Հիտլեր, ողջույնի թուրքերեն մեկնաբանությունն է: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Շատ հստակ ակնարկ բոլորիս»,- ընդգծեց Բաբայանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը լքում էր Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան տարածքը, մեքենայի պատուհանից ցույց տվեց «գորշ գայլերի» ժեստն իր այցի դեմ բողոքող հայերին։ Այս կապակցությամբ Ուրուգվայի ԱԳՆ-ն բացատրություն ստանալու համար զանգահարել է Թուրքիայի դեսպանին։