21.05.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
23.03.2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը: Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: