Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի առաջ կտրուկ լարեց իրադրությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Եթե ոստիկանն ուզում է իշխանության հետ համատեղ երկրի պետականության անկումը կիսել կամ պատասխանատվություն ստանձնել հանձնված հայրենիքի և մեր հազարավոր նահատակների վերաբերյալ, դա արդեն իր ընտրությունն է",- գրել է պատգամավորը։