11.07.2025
Վահրամ Կաժոյանը հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
31.05.2022
Վահրամ Կաժոյանը հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ:Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնեց իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները: