11.07.2025
«Հիսուսի կատուն» գիրքն արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին
30.05.2022
«Հիսուսի կատուն» գիրքն արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին

Օրերս հայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը) իր «Հիսուսի կատուն» գրքի համար գերմանական Քոբուրգ քաղաքի Էրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում արժանացավ գերմանացի հայտնի բանաստեղծ, լեզվաբան և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին: Մրցանակը ստացել են նաև գրքի թարգմանիչները՝ Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառման ընթացքում Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարմամբ հնչել է հայկական երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել նաև Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը, Ֆրիդրիխ Ռյուկերտի ժառանգը՝ Կլաուս Ռյուկերտը, և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:Մրցանակաբաշխությունից առաջ Գրիգը հյուրընկալվել է Ռյուկերտի տուն-թանգարանում և թանգարանին հանձնել Ռյուկերտի՝ Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված «Մի երգ կա մանկուց…» բանաստեղծության ձեռագրի պատճենը, որը տրամադրել է Հովհաննես Թումանյանի թանգարանը:Հիշեցնենք, որ 2021 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել էր գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում: