Ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկվող քաղաքացուն հարվածող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե քաղաքացիներին բերման ենթարկելիս ինչպես է ոստիկաններից մեկը հարվածներ հասցնում նրանցից մեկին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի նկատմամբ, որը հարվածել է քաղաքացուն: