Հայաստանում իշխանափոխության հավանականությունը շատ մեծ է, բայց պետք է հասկանալ, որ սկսված բողոքի գործընթացի հաջողությունը կախված է բոլորից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ այս օրերին, որպես բողոքի երթի մասնակից, ականատես է եղել սկսված բողոքի շարժմանը քաղաքացիների ցուցաբերած աջակցությանը։ Պատգամավորը խոստովանեց, որ իրեն հաճելիորեն զարմացրել է աջակցության աճող մասշտաբը։ «Եթե այս բոլոր մարդիկ հավաքվեն մայիսի 1-ի հրապարակում, ապա հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների և ապահովել ներկայիս հակահայ ու հակապետական իշխանությունների հեռացումը»,- ասաց Մանուկյանը։