FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով: Երևան-Անթալիա-Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից: