Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայկական ժողովրդավարության ֆորումի մասնակիցներին պատմել է, որ իր հետևից սուլել են ցուցարարները։ «Նախարարությունից մինչև ֆորում վայր ես քայլեցի: Շենքի մոտ հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր ինձ տեսնելով՝ սկսեցին սուլել, քննադատություններ հնչեցնել, իսկ ոմանք նույնիսկ հայհոյանքներ հնչեցին իմ հասցեին։ Ես ժպտացի նրանց, բարևեցի, մաղթեցի առողջություն և բարեկեցություն։ Եվ ես ուզում եմ ասել, որ մենք՝ որպես կառավարություն, կիրառելու ենք հենց այս մեթոդները և կփորձենք Հայաստանում ժողովրդավարությունը իրականություն դարձնել»,- ասաց նա՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Ժողովրդավարության գործընթացը և բարեփոխումները Հայաստանում» պանելային քննարկումների ժամանակ։ Նա շնորհակալություն հայտնեց դեսպան Լին Թրեյսիին քննարկումներին մասնակցելու համար։ «Այսօր մեզ անհրաժեշտ է փոխադարձ մոտիվացիա, օգնություն և փոխադարձ հզորացում։ Այսօր Հայաստանում նույնիսկ օտարերկրյա պետությունների դեսպանները վերբալ հարձակման են ենթարկվում, երբ նրանց հայտարարությունները չեն բավարարում որոշակի խմբերի քաղաքական ճաշակին»,- ասաց Կարեն Անդրեասյանը։