20.04.2024
ԿԽՄԿ-ի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի տարածք ևս կասեցվել է. ԱՆ
prev Նախորդ նորություն

Խաչատրյանի ազգականներին օգուտ տալու նպատակով պաշտոնյաները չարաշահել են լիազորությունները

Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը:


Միաժամանակ, «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերության հետ 2012 թվականի հուլիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագրում ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը չներառելու հետևանքով, ՊԵԿ նախագահի տեղակալ Տ.Բ.-ն ապահովել է, որ «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությունն ազատվի 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:


Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34 մլն 328 հազար 964 դրամի նյութական վնաս:


Դրանից բացի, Տ.Բ.-ն, տեղեկանալով, որ Գ.Խ-ի ազգականի կողմից հիմնադրված և փաստացի կառավարվող, արտերկրում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը 6 մլն ԱՄն դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը, դրա վերադարձը ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, խախտելով «Հարկերի մասին» օրենքի պահանջները, Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս.-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել և վերացնել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի՝ Խանջյան 29 շենքի 67 միավոր անշարժ գույքերի և Վարդանանց 69 շենքի վրա դրված արգելանքները, որոնք սահմանվել էին Ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար:


Նոր Նորքի հարկային տեսչության պետը, նշված ապօրինի հանձնարարության հիման վրա, 2014 թվականի նոյեմբերի 11-ին Տեսչության աշխատակցի միջոցով կազմել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի վրա դրված արգելանքները վերացնելու վերաբերյալ ապօրինի գրություն, որից հետո այն իր ստորագրությամբ հաստատել, կնիքել և ուղարկել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. Արդյունքում վերը նշված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները վերացվել են:


Արգելանքներն ապօրինի վերացնելուց հետո, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված «Ուրմ» ՍՊ ընկերության անունից նշված անշարժ գույքերը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին գրավադրվել են «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում: Դրանց դիմաց տրամադրվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից 3 մլն 950 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 718 մլն 250 հազար գումարը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին փոխանցվել է «Բրեդվել Ինվեսթմենթս Քորփ» ընկերությանը։ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հարկային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել:


Վերոնշյալ դիտավորյալ գործողությունների հետևանքով պետական բյուջեի հանդեպ առանձնապես խոշոր չափերի պարտավորություններ ունենալու պայմաններում, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը փաստացի հնարավորություն է ստացել տնօրինել նշված գույքերը, որի հետևանքով արգելանքից հանված գույքերը կրկին ծանրաբեռնվել են գրավով ապահովված պարտավորությամբ՝ 6 մլն ԱՄՆ դոլարի չափով, միջոցներ չեն ձեռնարկվել առանձնապես խոշոր չափերով՝ 88 մլն 462 հազար 355 դրամի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:


Պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու համար դատախազական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տ.Բ-ի (երկու դրվագ) և Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարի որոշմամբ՝ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ-ին հիվանդներին տեղափոխել Արցախից Հայաստան․ ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel