23.11.2024
Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութի կենտրոնական գրադարանը
prev Նախորդ նորություն

Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15-ից փակ է, ճակատագիրն` անորոշ

Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15- ից փակ է, չի շահագործվում։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը և հիշեցնում՝ բաց հանքը փակվել էր, դեռևս, ապրլի ապրիլի 14-ին, երբ հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել։


Ռուզաննա Գրիգորյանը նկատում է՝ քանի որ հանքի մերձակայքում պարբերաբար կրակոցներ են լինում, անվտանգային նկատառումներից ելնելով, ղեկավարության կողմից որոշում է ընդունվել մեկ ամսով՝ ապրիլի 15- մայիս 15-ը, վճարովի արձակուրդ տրամադրել հանքի աշխատակիցներին։ Հանքի աշխատանքների հետագա ճակատագիրը պարզ կդառնա հարկադիր պարապուրդից հետո, որի վերաբերյալ տնօրինությունը կիրազեկի հանրությանը, ասում է ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։


Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դեռևս ապրիլի 26-ին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում պնդել էր, թե Սոթքի հանքավայրի աշխատանքները չեն դադարեցվել, վստահեցրել, որ աշխատանքները մասնակի իրականացվում են։