Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը նախագահական նստավայրի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցներից շենքը պաշտպանող ոստիկանների վահանների վրա փակցրել է Արցախի դրոշը: "Արցախի դրոշները վահաններին ոստիկանները։ Ի գիտություն Արցախի դրոշը եղունգներով ջանադրաբար քերող մետրոյի էն աշխատակիցների ու ԱԳՆ-ի շենքի վրայից ֆենով մաքրելու հրահանգ տվողների` նույնիսկ ոստիկանները չեն պոկում Արցախի դրոշը։ Ամոթ ունեցեք",- Facebook-ի իր էջում գրել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ «Դիմադրություն» շարժման կողմնակիցները մայիսի 25-ի վաղ առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը, թեև նախագահը երկրում չէ: