23.11.2024
ՀՀԿ-ից եմ, սա է հիմնավորումը. Սպիտակի ՍԱՊԾ նախկին պետը՝ քաղաքական հետապնդման մասին
prev Նախորդ նորություն

Փոխնախարարը՝ ռազմագերիների վերադարձի մասին․ փոխանակման մասին հիշատակումներ չեմ հիշում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ հստակ հայտարարություն արեց ռազմագերիների վերադարձի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք հայ ռազմագերիները վերադարձվելու են Հայաստանի տարածքում հայտնված եւ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտված ադրբեջանցի զինվորականների դիմաց։


«Բոլորս ծանողթացել ենք նախագահ Միշելի հայտարարությանը, որում շատ են շոշափվում հումանիտար հարցեր։ Հստակ նշվեց, որ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններ կան, և դրանք պետք է հարգվեն։ Դա հստակ ուղերձ էր, փոխանակման մասին որևէ հիշատակում չեմ հիշում: Դա ընդամենը կոչ էր՝ կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց փոխնախարարը։


Նշենք, որ ԵՄ կայքում հրապարակված հումանիտար հարցերի վերաբերյալ Միշելի հայտարարության մեջ նշվում է. «Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, ապա ձեռք է բերվել փոխըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մյուս ձերբակալվածները: Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը, որ պարզապես մոլորված և մյուս կողմ անցած զինծառայողները այսուհետ ևս ազատ կարձակվեն արագացված կարգով: Քննարկեցինք նաև անհայտ կորածների ճակատագրի լուծման և ականազերծման աշխատանքների ակտիվացման կարևորությունը»։