ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա: GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 26-28-ի հեռախոսային հարցման միջոցով անցկացված հետազոտության արդյունքները, որին մասնակցել է 1003 մարդ: Հարցված քաղաքացիների շուրջ 41,7 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Նրանցից 27,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։ Հարցվածների 38,7 % - ը կարծում է, որ Փաշինյանը չպետք է հրաժարական տա։ Նրանցից 25,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը միանշանակ չպետք է հրաժարական տա։ Հարցվածների եւս 19,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: