Իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի սեփական աղբյուրները։ Միաժամանակ չի պարզաբանվում, թե ինչ հիմքով են նրանց բերման ենթարկել, սակայն նշվում է, որ երկու ձերբակալվածներն էլ այս օրերին ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին և ընդդիմության հանրահավաքներին։