Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա Հայաստանից: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում: