Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում պաշտոնական Երեւանի հետ ԼՂՀ-ի ճանաչման համար, սակայն առաջընթաց դեռ չկա: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Հայաստանի հետ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում ԼՂ անկախության ճանաչման հարցով, սակայն այս հարցում առայժմ առաջընթաց չկա»,- ասաց Բեգլարյանը։ Նրա խոսքով, կարելի է պնդել, որ իրականում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «որպես հավասարը հավասարի հետ»։