25.05.2025
Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է. Սերժ Սարգսյան
09.05.2022
Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ."Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը:Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել:Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին:Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին":