Կեսօրին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է կանանց երթը: Կենտրոնական փողոցներով անցնելիս կանայք վանկարկում են "Նիկոլ դավաճան", "Հեռացիր", "Առանց թուրք Հայաստան": Երթին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերը: Կանայք մի պահ կանգ առան Լեո-Պարոնյան խաչմերուկում, որտեղ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ուղեկցող շարասյունը մահացու վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջը, ում կյանքը, ինչպես և չծնված երեխայի կյանքը փրկել չհաջողվեց: Կանայք ծաղիկներ խոնարհեցին Սոնայի նկարի մոտ. մինչ այսօր երիտասարդ կնոջ նկարն ու խաղալիքները, որ քաղաքացիները բերել էին ի հիշատակ, շարունակում են մնալ այդ հատվածում: Երթը շարունակվում է դեպի Պռոշյան փողոց՝ կառավարական ամառանոցներ: