ՌԴ ԱԳՆ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
Ռուսաստանը Հայաստանի վարչապետի հայտարարությունը համարում է հաստատում այն դիրքորոշման, որը նա որդեգրել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսքերը։
«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, Պրահայի համաձայնագիրը որակապես նոր շրջանակ է տվել Բաքվի և Երևանի բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, որ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հակասական արձագանք են առաջացրել բուն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում։ Նա հավելել է, որ Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում, և այս առումով կարևոր է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հստակ դիրքորոշումը։