25.08.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ
15.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Կողմերը քննարկել են նաեւ թվայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Մաուլեն Աշիմբաեւը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը եւ նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարեւոր իրադարձությանը: