Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժադաշտերից մեկում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ ընդգծելով, որ տուժածները հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ նախարարության N զորավարժադաշտում հուլիսի 8-ի ժամը 16:00-ի սահմաններում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի ժամանակ պայթյուն է տեղի է ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: