21.04.2026
Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
14.01.2026
Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Առաջարկվում է գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) ու որոշումների բողոքարկման դեպքում չկասեցնել գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: