Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին։ Լրատվամիջոցներին տեղեկությունը հաստատել են կոմիտեից։ Նրանք մեղադրվում են փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2025 թվականի մարտի 28-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջում էր Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ։