Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակում երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կրճատվել են 29,3%-ով: «Սա ֆորմալ նվազում չէ։ Դա բացահայտման և քննության որակի փոփոխության և այն տեխնոլոգիաներին հասանելիության արդյունքն է, որոնցով շրջանառվում են թմրամիջոցները», - բացատրել է Վարդապետյանը: Գլխավոր դատախազը նշել է նաև Հայաստանի տարածք թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի բացահայտման աճը: «Այսինքն՝ երբ փորձում են թմրամիջոցներ ներկրել Հայաստանի Հանրապետություն, հանցագործությունը բացահայտվում է հենց այդ պահին։ Նախորդ տարիներին մենք մաքսանենգության հետ կապված նման ցուցանիշ չունեինք», - ավելացրել է նա: Վարդապետյանի խոսքով՝ 2023 թվականին աճել է առգրավված թմրամիջոցների քանակը: «Դրանք ընդգրկում էին տարբեր տեսակի՝ ընդհուպ մինչև ամենածանր թմրամիջոցները։ Կարևոր է, որ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից», - եզրափակել է գլխավոր դատախազը: