Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում կարևոր հայտարարություն է արել հանցագործությունների մասին հայտնող անձանց պաշտպանության վերաբերյալ: «Պետք է այնպես լինի, որ հանցագործության մասին հայտնած անձը զգա, որ ինքը լավ բան է արել և չի պատժվի դրա համար», - ընդգծել է Փաշինյանը: Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել տեղեկատուների գաղտնիության պահպանման խնդրին: «Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարողները, նրանց հորաքույրները, մորաքույրները, քեռիները, դասարանցիները գիտեն՝ ով է ահազանգել հանցագործության մասին», - նշել է նա: Փաշինյանն ընդգծել է հանցագործությունների մասին տեղեկություններ տրամադրող անձանց անանունությունն ապահովելու անհրաժեշտությունը: