Երևանի ավագանու ընտրություններից հետո, որում քաղաքապետի տեղակալ, ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ձայների մեծամասնություն չստացավ, վերջինս առաջին գրառումն է արել Ֆեսյբուքում ու լուսանկար հրապարակել. "Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ",- գրել է Ավինյանը: Հիշեցնենք, Երևանի քաղաքապետ ընտրվելու համար Ավինյանին ձայներ են պակասում: Այս պահին ընդդիմադիր ուժերը, որոնք անցել են Երևանի ավագանի, հայտնում են իրենց դիրքորոշումները: Այս պահի դրությամբ երեք քաղաքական ուժ՝ "Ազգային առաջընթացը"՝ ի դեմս Հայկ Մարությանի, "Հանրային ձայն" կուսակցությունն ու "Մայր Հայաստան" դաշինքը՝ ի դեմս Անդրանիկ Թևանյանի, բացառել են համագործակցությունը ՔՊ-ի հետ: