Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում փոխքաղաքապետերի ընտրությունն էր: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, ԱԽ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում: Փոխքաղաքապետ են ընտրվել նաև ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը: Նաև «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ընտրվեց փոխքաղաքապետ: Նշենք, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում: