ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը: «Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների տոնական ջերմ ընդունելությանը: 2024 թվականին սպասում ենք ավելի ամուր Հայաստան-ԱՄՆ համագործակցություն»,- գրել է դեսպան Մակունցը X-ի իր միկրոբլոգում։