Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի 8 զինծառայողներ: Արցախի ՊԲ-ից հայտնում են. «Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվություն չտարածել: Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»: