26.11.2024
Կարևորում ենք մեր հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը. Փաշինյանին՝ Թրյուդոյին
prev Նախորդ նորություն

Մարդիկ կհարցնեն՝ պատրա՞ստ է ԵՄ-ն մեզ ընդունել. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում անցկացնել հանրաքվե ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ:


Ելույթ ունենալով  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ինքն է ԵՄ ամբինոից հայտարարել, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Ինչը նշանակում է, որ եթե ինքը մտածեր, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի:


Բայց.


«Ես, որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը. եթե հանրաքվե անենք, պետք է քարոզարշավ անենք, այդ դեպքում մարդիկ մեզ տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով, արդյոք ԵՄ-ն ուզում է, թե՝ ոչ։ Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետև ԵՄ ներսում ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում»,- ասաց նա։