7.08.2025
Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի պիլոտային ծրագիր կներդրվի
28.07.2023
Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի պիլոտային ծրագիր կներդրվի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա։Զարագոզա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ այցելությունները, տեսակոնֆերանսները և պարբերական խորհրդակցությունների անցկացումը:Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի և հանդիպման համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել ոլորտային խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։Հանդիպման ավարտին ձեռք է բերվել առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքնրը համակարգելու պայմանավորվածություն, ինչպես նաև քննարկվել է Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների պիլոտային ծրագրի անվճար ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր։Պիլոտային ծրագրի նպատակն է՝ մեքենավար-դիսպետչեր կապի անխափան ապահովումը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ շարժակազմերի մեջ «սև արկղեր»-ի տեղադրումը։