25.11.2024
Երիտասարդները կտորներով ակցիա են արել Երևանում
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են ապօրինի պահվող հայ գերիներին

Հունիսին ԿԽՄԿ աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։


Նրա խոսքով, բոլորին հնարավորություն է տրվել հեռախոսազանգ ունենալ հարազատների հետ կամ տեսաուղերձ հղել։


"Անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները",- հայտնել է Ամատունին։