Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ, հաղորդում է NEWS.am-ը։ «Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Ավելացնելու այլ բան չունեմ»,- ասաց նա: