20.04.2025
Միայն միասնությամբ կարող ենք վերջ տալ ազգային պառակտմանը. Արշակ Կարապետյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել. Լավրով

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և ՀՀ դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։


«Ոչ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է նիստում կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու կարգը։


«Գուշակություններ անելը դիվանագիտության ավանդույթների մեջ չէ: Ինչպես արդեն ասացի, այո, այսօր հայ նախարարը ներկա չէր հանդիպմանը, բայց Հայաստանից չկա որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, որը դրա անհրաժեշտություն կդարձներ քննարկել դրա հետևանքները», - նշել է նա։

Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար