12.12.2024
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Միայն միասնությամբ կարող ենք վերջ տալ ազգային պառակտմանը. Արշակ Կարապետյան

Հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Armenia Marriott հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։

Համագումարին հանգամանալից կներկայացվեն Շարժման նպատակներն ու ոչ միայն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման մեր պատկերացումները, այլև պետության բոլոր ոլորտներին վերաբերող արմատական բարեփոխման ծրագրերը՝ արդարացնելու հուսախաբ եղած մեր ժողովրդի սպասելիքները, որոնք փոշիացվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։

Կոչ եմ անում ոչ միայն հետևել մեր նախաձեռնած գործընթացներին, այլև ձեր առաջարկներով, ծրագրերով, և ինչու չէ՝ նաև ձեր քննադատություններով, գործուն մասնակցություն ցուցաբերել «Համահայկական ճակատ» քաղաքական շարժման կայացմանն ու հզորացմանը։

Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ տալ ազգային պառակտմանը, դառնալ մեկ բռունցք և հաստատակամորեն լծվել մեր պետության վերակառուցման պատվավոր գործին։

Գեներալ Արշակ Կարապետյան