5.09.2025
Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել. Լավրով
prev Նախորդ նորություն

Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ Պաղեստինի անկախությունը ճանաչելու Երևանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։


«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման արդյունքում Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստին պետությունը։

Հատուկջոկատայինները առգրավել են Արցախի նախագահին սպասարկող մեքենան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը