Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին սահմանին
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։
Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։ Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին արդեն նորոգվել է եւ պատրաստ է, տեղեկացրել է Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի եղել է ԱՄՆ դեսպանը եւ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։
Առայժմ պաշտոնական տեղեկություն նախատեսված հանդիպման մասին չկա։