Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնեցին, որ իրենց միջնորդությամբ Հայաստան է Արցախից տեղափոխվել երկու անձ: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի հայաթափումից հետո լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտնել էր, որ Արցախում եզակի մնացած հայերից «Սարգիս Գալստյանը Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ»։ Ավելի ուշ այս տեղեկատվությունը հերքվեց, սակայն մինչ օրս Գալստյանը կնոջ հետ ապրում էր դատարկված Ստեփանակերտում: