7.03.2026
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Փաշինյան
01.04.2024
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ.Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն են հաղորդում մեր երկրին: Թող գարնանային այս պայծառ օրը ձեր տները լցվեն խինդով և ջերմությամբ: Թող ավանդական ուտեստներով համեմված, ազգային երգ ու պարով ուղեկցվող այս գեղեցիկ տոնը համախմբի բոլորիդ և նոր ձեռքբերումների, հաջողությունների ու բարեկեցիկ ապագայի սկիզբ հանդիսանա: Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն: Շնորհավոր Հաբ-Նիսան: