Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներին կթույլատրվի զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում կարող են մասնակցել դասընթացների, կուտակել շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ և ստանալ հավաստագիր։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծում անցումային դրույթ է նախատեսվել:Առողջապահության նախարարությունն արդեն հայտագրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները: 213 բուժաշխատող ներգրավված է վերապատրաստումների գործընթացում, 42-ն` արդեն հավաստագիր է ստացել: