24.11.2024
ՊԵԿ-ը հայտնում է Վրաստանի հետ սահմանային անցակետերի թողունակության նվազման մասին
prev Նախորդ նորություն

Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում. Քոչարյանի գրասենյակը` Աջապահյանին

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը․


«Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:


Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։


Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...», - ասել է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: