Բագրատ Սրբազանը գնաց ՍԴ, չորեքշաբթի էլ կգնա դատախազություն
Բագրատ Սրբազանը երեկ հերթական հանրահավաքն էր հրավիրել Հանրապետության հրապարակում:
Հավաքից հետո նա հավաքված մարդկանց հետ շարժվեց դեպի Սահմանադրական դատարան, չնայած այն հանգամանքին, որ կիրակի օր էր, ՍԴ-ում ոչ աշխատանքային երեկո, հետևաբար՝ մարդ չկար: Այսինքն՝ չկային քաղաքացիների ցասման հասցեատերերը:
Որոշ ժամանակով Բաղրամյանը փակվեց, իրավիճակը Բաղրամյան պողոտայում թեժ էր՝ ոստիկանությունը փորձում էր խոչընդոտել ցուցարարների ակցիային։
ՍԴ մոտ հավաքից հետո Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ չորեքշաբթի՝ ժամը 12։00-ին, հավաքվում են դատախազության առջև, որովհետև "մեր ձեռքում ունենք փաթեթներ, ու բոլոր օջախների նկատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու":
"Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ",- հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։