Այսօրվա հանրահավքը կկայանա: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Բագրատ սրբազանը: "Բոլորիդ սպասում եմ ժամը 16.00-ին Հանրապետության հրապարակում",- ասաց նա: Միևնույն ժամանակ Բագրատ սրբազանը նշեց, որ գիշերվանից կապի մեջ է Տավուշի և Լոռի մարզերի բնակիչների հետ, հետևում է զարգացումներին. "Հետևում և մեր զորակցությունն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի ը Լոռու շրջանի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ: Բոլոր առումներով մասնակից ենք լինելու մեր ժողովրդի կյանքին",- ասաց նա: Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ: