8.06.2025
Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․
19.09.2023
Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ "Հայաքվե"

"Հայաքվե" նախաձեռնության շտաբը հայտարարություն է տարածել․ ""Հայաքվե" քաղաքացիական նախաձեռնության շտաբը, արձանագրելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ հարձակումը՝ 1․ խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու փաստացի անգործությունը ադրբեջանական ագրեսիային անհապաղ հակազդման հարցում․ 2․ ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի կատարումն այս քայլի՝ պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ 3․ ՀՀ իշխանություններից պահանջում է ստանձնել Արցախի Հանրապետությունում բնակվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորման սահմանադրական պարտավորությունը․ 4․ Կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին՝ հաջակցություն այս պահանջների՝ միանալու ՀՀ Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված մեր բազմաթիվ հայրենակիցներին։"