Այսօր Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի եղել, զոհեր, վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նրա խոսքով, այս պահին կրակոցներ չկան։ Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել էր, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ (10:30, խմբ․) որոշակի դադարներով, շարունակ, հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: