23.11.2024
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում
prev Նախորդ նորություն

Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները

Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Թամարա Ուիթթեսին: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին։


Կարևորվել են մասնավորապես պառլամենտարիզմի զարգացման, երիտասարդների մասնակցության և քաղաքացիական հասարակության աջակցության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված ծրագրերը:


Դեսպանը ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները և ՀՀ հանձնառությունն այն ավարտին հասցնելու վերաբերյալ։