25.04.2025
Ստամբուլում սպասվում է Արարատ Միրզոյան-Էրդողան հանդիպում. ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։


«Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ»,- գրել է նա։


 

Դատարանը երկարաձգել է Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար