16.07.2025
Հարությունյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան հարաբերություններին վերաբերող հարցեր
12.12.2023
Հարությունյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը: Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը: