Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել, այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, գրում է 168.am-ը: «Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասաց նա։ Կա՞ն տեղեր, որ դուրս չեն եկել՝ մարզպետն ասաց, թե հստակ չի կարող ասել։ «Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գա, մյուսները մնան, մինչև հաջորդները դուրս գան, չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Նա ասաց, թե Սյունիքում որևէ բան տեղի չի ունենում՝ բացառությամբ ռուս սահմանապահների դուրս գալը։